«Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը հայտարարում է անհատական հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ: Դրամաշնորհները տրվում են այն հետազոտողներին, որոնք աշխատում են կրթական, հետազոտական և խորհրդատվական կազմակերպություններում, ունեն առնվազն  տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և ներկայացվող հետազոտական թեմայով հրատարակված աշխատանքներ: Ծրագրերը ֆինանսավորվում են առավելագույնը երկու տարվա տևողությամբ մինչև 8մլն. դրամի սահմաններում:

Ֆինանսավորման համար կենտրոն ներկայացվող հետազոտական ծրագրերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին:

1.      Հստակ սահմանված լինեն հետազոտության արդիականությունը, նպատակը և այն խնդիրները, որոնց լուծման միջոցով պետք է ապահովվի  հետազոտության նպատակի իրագործումը:

2.    Ներկայացվեն հետազոտությունից ակնկալվող արդյունքները և դրանց գիտա-գործնական և կրթական նշանակությունը:

3.    Ներկայացվեն հետազոտության իրականացման քանակական և որակական մեթոդները և գործիքակազմը :

4.    Ներկայացվի հետազոտության իրականացման աշխատանքային ծրագիրը՝ յուրաքանչյուր 6 ամսվա համար և յուրաքանչյուր փուլի համար ակնկալվող արդյունքները:

5.    Հետազոտության արդյունքների պարբերաբար հրատարակում, իսկ ավարտից հետո ավարտական հաշվետվության ներկայացում, այդ թվում՝  գիտաժողովի կամ սեմինարի միջոցով:

6.    Հետազոտության իրականացման ծախսերի ներկայացում՝ ըստ հիմնական ուղղությունների:

Ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կենտրոնը ընդունում է համապատասխան դիմումն ընդունելուց հետո՝ առավելագույնը 20 օրվա ընթացքում: Ծրագրերը կարող են վերադարձվել դիմումատուին՝ լրացուցիչ պարզաբանումներ և լրացումներ կատարելու՝ հիմնադրամի կողմից սահմանված չափանիշներին բավարարելու համար: Նույն դիմումը կրկին ներկայացնելու դեպքում կենտրոնը իր որոշման մասին դիմումատուին հայտնում է 7 օրվա ընթացքում:

Կենտրոնի կողմից հետազոտական աշխատանքների համար վճարումները իրականացվում են փուլերով և հավասար չափաբաժիններով՝ առաջինը կանխավճարն է, հաջորդ փուլերը՝ յուրաքանչյուր 6 ամիս՝ համապատասխան հաշվետվությունը ներկայացնելուց հետո: Ֆինանսավորումը առաջին փուլից հետո իրականացվում է յուրաքանչյուր փուլի համար նախատեսած արդյունքները ըստ տեխնիկական առաջադրանքի  ներկայացնելու և կենտրոնի կողմից ընդունելու դեպքում:

Առաջարկությունների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 15-ը:

Առաջարկությունները կարող են ներկայացվել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Կոնտակտային հեռախոսներ՝ Քաղաքային հեռախոս։ 011 509 400

Բջջային հեռախոս։        033 500598