Գործող իշխանության ամենաբացասական վարքագծերից մեկն այն է, որ չի հրապարակում գերեվարված ու անհետ կորած անձանց քանակը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Պարզ է չէ՞, որ Ադրբեջանն ունի այդ թիվը: Ադրբեջանն իր մոտ կարող է հաշվել մեր հայրենակիցների դիերն ու իմանալ, թե քանի զոհ ենք տվել: Իր մոտ գտնվող գերիների թիվը եւս ունի: Բա գաղտնիքն ումի՞ց ենք պահում, Ադրբեջանի՞ց: Նա այդ տեղեկություններն ունի: Եթե այդ թիվը գաղտնի ենք պահում մեր հայրենակիցներից, բնականաբար, ամեն մեկն իր երեւակայությամբ ինչ ուզես, կարող է մտածել: Այն լուրերը, որ պտտվում են, որ մեր հայրենակիցներից մի քանիսին ուղարկել են Թուրքիա որպես օրգանների դոնոր, նմանատիպ լուրերին սկսում են հավատալ»,-սաց նա:
Արա Զոհրբյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքն անձամբ որպես փաստաբան դիմել է այդ թիվը ստանալու համար եւ մերժվել է. «Ես դա վիճարկելու եմ դատարանում: Ամեն ինչ անելու եմ, որ հասանելի դառնա այդ թիվը հասարակության համար»:





























