Աննա Դանիբեկյանը տեսնելով, որ Յուրի Խաչատուրովի արյան ճնշումը կտրուկ եւ վտանգավորի չափ բարձր է, դեռեւս 40 րոպե երկարաձգում է նիստը, մինչեւ գալիս է շտապ օգնությունը ու ասում, որ վիճակը շատ վտանգավոր է ու նոր հետաձգում է նիստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սթափ զրույց հարթակի նախաձեռնող Քրիստինա Նազարյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Այսօր նայում էի Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ դատական նիստի հեռարձակումը լրատվականներով, ու մոտս մի կասկած -հարց առաջացավ:
Ուրեմն, սույն օրիորդը, տեսնելով, որ Յուրի Խաչատուրովի արյան ճնշումը կտրուկ եւ վտանգավորի չափ բարձր է, դեռեւս 40 րոպե երկարաձգում է նիստը, մինչեւ գալիս է շտապ օգնությունը ու ասում , որ վիճակը շատ վտանգավոր է ու նոր հետաձգում է նիստը:
Հիմա ինչ եմ մտածում, կարո՞ղ է պատահել, որ մանուկ հասակում սրա կատուներից մեկին զինվորական հագուստով մեկը մի «փշտ» է ասել, որ սույն օրիորդը այդպիսի մանկական «տրավմայի» հետեւանքով ատում է զինվորներին ու դատավորի մանտիան հագնելով որոշել է հարմար դեպքում մուռ հանել զինվորներից»։





























