Նիգերիայում գրոհայինները ներխուժել են դպրոց՝ սպանելով մեկ աշակերտի եւ առեւանգելով հարյուրավոր այլ աշակերտների, ինչպես նաեւ մի քանի ուսուցիչների:

Հյուսիսարեւմտյան եւ կենտրոնական Նիգերիայի լավ զինված խմբավորումները վերջին տարիներին ակտիվացրել են հարձակումները՝ փրկագին ստանալու նպատակով առեւանգելով մարդկանց:

Նախորդ գիշերը զինվորական համազգեստով մեծ թվով զինված մարդիկ ներխուժել են Նիգեր նահանգում Կիգարա քաղաքի Գիտական պետական քոլեջ, այնուհետեւ ուսանողներին տարել են մոտակա անտառ, հաղորդում է AFP-ն: «Առեւանգված աշխատակիցներից մեկին եւ մի քանի ուսանողների հաջողվել է փախչել:

Ընդամենը երկու ամիս առաջ ավելի քան 300 ուսանողներ առեւանգվել էին հարեւան Կացինա նահանգի Քանքարում:

Ավելի ուշ տղաներին ազատ են արձակել կառավարական պաշտոնյաների հետ բանակցություններից հետո, բայց միջադեպը վրդովմունք է առաջացրել աշխարհում: