Գիտնականների միջազգային խումբը փորձ է անցկացրել, որը ցույց է տվել, որ կապտականաչ մանրէները կարող են գոյատեւել մարսյանին մոտ պայմաններում, այսինքն` ազոտի, ածխաթթու գազի եւ Կարմիր մոլորակին բնորոշ հանքանյութեր պարունակող հողի գազային խառնուրդի ցածր ճնշման պայմաններում, գրում է MK-ն:
Գիտնականները նախագծել են ռեակտոր, որում ստեղծել են համապատասխան պայմաններ:
Ենթադրվում է, որ ստացված տվյալները կօգնեն Մարսի վրա մարդատար առաքելությունների նախապատրաստման դեպքում: Գիտական աշխատանքը հրապարակվել է Frontiers Microbiology ամսագրում:





























