Իսրայելը մեղմացնում է կորոնավիրուսյին սահմանափակումները, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ Pfizer ընկերության պատվաստանյութը 98.9 տոկոսով արդյունավետ է հոսպիտակացումն եւ մահվան դեպքերը կանխարգելելու գարծում, հաղորդում է BBC-ն:

Կիրակի կբացվեն խանութները, գրադարաններն ու թանգարանները, սակայն դիմակներ կրելն ու սոցիալական հեռավորություն պահպանելը դեռեւս ուժի մեջ կմնան:

Երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ դա նորմալ կյանքին վերադառնալու առաջին փուլն է: Իսրայելը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը կորոնավիրուսի դեմ պատվաստումների մակարդակով: Երկրի բնակչության ավելի քան 49 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը:

Սահմանափակումները թուլացնելուց հետո մարդկին կկարողանան այցելել այնպիսի վայրեր, ինչպես մարզասրահները, առեւտրի կենտրոններն ու կենդանաբանական այգիները: Այդուհանդերձ, նրանք պետք է ունենան «կանաչ անձնագիր»՝ հավաստագիր, որը կարելի է ստանալ միայն այն դեպքում, եթե նրանք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: