2020 XU6 խոշոր աստերոիդը, որի տրամագիծը կազմում է շուրջ 213 մետր, այսօր կմոտենա մեր մոլորակին: Հեռավորությունը կկազմի մոտ 4 մլն կմ:
Այսպիսին են ՆԱՍԱ-ի JPL գիտահետազոտական կենտրոնի հաշվարկները, որոնք վկայակոչում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սակայն այս վիթխարի աստերոիդը չի լինի միակ հյուրը:
Երկուշաբթի՝ փետրվարի 22-ին, Երկրին կմոտենան 23 մետր (2020 BV9) եւ 40 մետր (2021 CC5) տրամագծով աստերոիդներ: Դրանցից առաջինը կգտնվի մեր մոլորակից 5,6 մլն կմ հեռավորության վրա: Իսկ երկրորդը՝ 6,9 մլն կմ հեռավորության վրա:





























