Մեքսիկայի նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել նարկոբարոն Հոակին «Էլ Չապո» Գուսմանի կնոջ ձերբակալության հետ կապված տեղեկություն տրամադրել, հաղորդում է Reuters-ը:
Էմմա Կորոնել Այսպուրոն ձերբակալվել է Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող օդանավակայանում, եւ նրան մեղադրանք է առաջադրվել Գուսմանի ձերբակալության ժամանակ նարկոկարտելի կառավարմանն օգնելու մեջ: Բացի այդ, նրան մեղադրում են տարիներ առաջ բանտից փախչելու հարցում ամուսնուն օգնություն ցուցաբերելու մեջ: Վաղը 31-ամյա Այսօուրոն կկանգնի դատարանի առջեւ, որը կանցկացվի տեսակապի միջոցով:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը լրագրողներին հայտնել է, որ հուսով է, որ ԱՄՆ կառավարությունը ձերբակալության մասին հավելյալ տեղեկություն կհայտնի:
2019 թվականի հուլիսին ամերիկյան դատարանը կայացրել է «Էլ Չապոյի» նկատմամբ դատավճիռը, նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման:





























