ՀԱՊԿ-ն կորոնավիրուսային սահմանափակումների պայմաններում 2021 թվականին զորավարժությունների անցկացման տարբերակ է մշակում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, հաղորդում է «Բելթա»-ն:

«Միացյալ շտաբը ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների հետ համատեղ 2021 թվականին զորավարժությունների անցկացման տարբերակ է մշակում»,-ասել է Սիդորովը: