Արարատ քաղաքում՝ «Արարատ» բժշկական կենտրոնի հարեւանությամբ, այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը 21:00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել գնացքի գծերի հարեւանությամբ  դաշտում: 

Shamshyan.com-ի հաղորմամբ՝ վթարի հետեւանքով  4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ մեկ հոգի տեղափոխվել է  Երեւանի հիվանդանոցներից մեկը: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը: