Երկրի վրա սկսվել է G2 միջին մակարդակի մագնիսական փոթորիկ: Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի Արեւային ռենտգեն աստղագիտության լաբորատորիայի կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Դա պայմանավորված է նրանով, որ նախօրեին C դասի թույլ արեւային բռնկում է տեղի ունեցել:
Ընդ որում, գիտնականների կանխատեսմամբ՝ երկուշաբթի մագնիսական փոթորկի հավանականությունը կազմել է ընդամենը 9 տոկոս:
Ընդհանուր առմամբ կա մագնիսական փոթորիկների դասակարգման 5 մակարդակ՝ G1- ից G5: Ենթադրվում է, որ թույլ փոթորիկը կարող է առաջացնել էլեկտրական համակարգերի աշխատանքի ոչ զգալի խափանումներ, ինչպես նաեւ ազդել թռչունների եւ կենդանիների միգրացիոն ուղիների վրա: Ավելի ուժեղ փոթորիկները խախտում են կարճալիք կապի եւ նավիգացիոն համակարգերը, ինչպես նաեւ արդյունաբերական ցանցերում առաջացնում խափանումներ:





























