«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` հունիսի 14-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 376.12 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարն արժեւորվել է 0.45 կետով կամ 0.11 տոկոսով: Ի դեպ` այսօր հրավիրած ասուլիսում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ հայկական դրամի փոխարժեքը շատ ավելի կայուն վարքագիծ ունի, քան միջազգային շուկայում եվրոն կամ դոլարը:
Նշենք նաեւ, որ Ա. Ջավադյանն իր հայտնի հայտարարությունը, թե ԿԲ-ն թույլ չի տա դրամի «շատ ուժեղ արժեւորում», արվել է մինչ բորսայում առեւտրային նստաշրջանի փակվելը, սակայն ամենայն հավանականությամբ` շուկան չի հասցրել արձագանքել դրան:
Բորսայում այսօ վաճառվել է 3.9 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում եւս համեմատական անդորր է` դոլարի առքը հասել է մինչեւ 375.5 դրամի, վաճառքն սկսում է 377 դրամից:




























