Իսրայելը ողջունել է Թուրքիայում անցկացված «ազատ եւ ժողովրդավարական» ընտրությունները եւ ցանկություն է հայտնել բարելավել հարաբերությունները, որոնք լարվել էին անցած տարի Ազատության տորմիղի դեպքերից հետո, գրում է թուրքական «Today’s Zaman»-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, պատասխանելով լրագրողների` Թուրքիայում անցկացված ընտրությունների մասին հարցին, ասել է, որ տարածաշրջանում նման ժողովրդավարական ընտրությունները «պետք է ողջունել»:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը միշտ փորձելու է վերակառուցել այն, ինչ կոտրվել է եւ վերջ դնել Անկարայի հետ հարաբերությունների վատթարացմանը:
Նա ասել է, որ 4 տարի առաջ Թուրքիայում 400 հազար իսրայելցի զբոսաշրջիկ է եղել: «Մենք չունենք վատ հարաբերությունենրը շարունակելու ոչ հիմքեր, ոչ էլ ցանկություն: Մենք ուրախ կլինենք ցանկացած պետության կամ առաջնորդի հետ հարաբերությունների բարելավմանը, եթե վերջինս ցանկանում է դա»,-ասել է նա:




























