Թուրքիան ազդարարել է իր սեփական արտադրության միջին հեռահարության Hisar-O հակաօդային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին:
ՀՕՊ համակարգը կարող է պաշտպանել կործանիչներից, ուղղաթիռներից, անօդաչու թռչող սարքերից, թեւավոր հրթիռներից եւ «երկինք-երկիր» հրթիռներից: 25 կիլոմետր որսման տիրույթով այս հրթիռային համակարգը կարող է ավելի քան 60 թիրախ հետապնդել:
«Մենք կցանկանայինք մեր երախտագիտությունը հայտնել բոլոր շահագրգիռ կողմերին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս նախագծում, հատկապես` գործընկերներ Aselsan-ին եւ Roketsan-ին»,- գրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:





























