ԱՄՆ-ը մտահոգված է Ուզբեկստանում Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության փակմամբ։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները ափսոսանք է հայտնել Ուզբեկստանի Գերագույն դատարանի կողմից նախորդ շաբաթ ընդունած որոշման առնչությամբ, համաձայն որի իրավապաշտպան կազմակերպության Տաշքենդի գրասենյակը պետք է փակվի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ միջազգային  հասարակական կազմակերպությունները, ինչպիսին Human Rights Watch-ն է, «կարեւոր գործառույթ են կատարում ողջ աշխարհում»։