Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահետախուզվող 10 հանցագործների ցանկը, հաղորդում է Lenta.ru-ն:

Ցանկը, որ ամեն տարի հրապարակում է Forbes-ը, կազմվում է ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի, ԱՄՆ Թմրանյութերի դեմ պայքարի վարչության, ԱՄՆ այլ ուժային կառույցների հետ միասին:

Ցանկը գլխավորում է Խոակին «Էլ Չապո» Գուսմանը` մեքսիկական «Սինալոա» թմրակարտելի առաջնորդը: Նրա գլխի համար նշանակված է 5 մլն դոլար գլխագին:

Ցանկում հայտնվել է նաեւ «Ալ-Քաիդայի» երկրորդ մարդը համարվող Այման ալ-Զավահիրին, «Թայվանչիկ» մականունով Ալիմժան Տոխտախունովը,Սեմյոն Մոգիլեւիչը, հյուսիսկովկասյան գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը: