Ճապոնիայի ոստիկանությունն ու ինքնապաշտպանության ուժերը, որոնք զբաղված են ավերիչ երկրաշարժից ու ցւնամիից տուժած բնակավայրերում փլատակների տակից տուժածների ու դիակների որոնմամբ, աղետից 3 ամիս անց 970 միլիոն իեն (շուրջ 12 մլն դոլար) են հայտնաբերել:

Փողերի մեծ մասը եղել է տան սեյֆերում, ինչը էականորեն հեշտացրել է գումարի սեփականատերերի որոնումները: Ներկայումս, ոստիկանության ջանքերի շնորհիվ, կորած փողերի 85 տոկոսը գտել են իրենց տերերին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: