Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան նշել է Ղրիմը «վերադարձնելու» քաղաքականության «երեք կետերին» («три кита»):

Դրանցից մեկը թերակղզու «ապաօկուպացման» ռազմավարությունն է, որն ավելի վաղ հաստատել էր Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պատմական փաստաթուղթ, որը պետք է լիներ դեռ 2014-ին: Հստակ ազդանշան՝ մենք ոչ միայն աշխարհին կոչ ենք անում օգնել վերադարձնել Ղրիմը, այլ Ուկրաինան ինքը լրջորեն եւ համակարգված զբաղվում է դրանով՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ»,- գրել է Կուլեբան Twitter-ում:

Երկրորդ «կետը», որը նա անվանել է համախմբում` «բոլոր գործընկերների ջանքերի» միավորումն է՝ «Ղրիմյան հարթակի» գագաթաժողովի հիման վրա, որը նախատեսված է անցկացնել օգոստոսի 23-ին: Այնտեղ Կիեւը ցանկանում է քննարկել թերակղզին «վերադարձնելու» հարցը: Ուկրաինան մի շարք պետությունների, այդ թվում՝ Թուրքիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Կանադային եւ ԱՄՆ-ին, առաջարկել է միանալ հարթակին:

Երրորդը, ըստ Կուլեբայի, սիներգիան է՝ «միջազգային իրավունքի վերականգնում եւ, որպես հետեւանք, ուկրաինական լիակատար ինքնիշխանություն» Ղրիմի եւ Սեւաստոպոլի նկատմամբ: