ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է «պատվաստանյութային ազգայնականության եւ պատվաստանյութերի կուտակման բազմաթիվ օրինակները», ինչպես նաեւ գործարքները COVID-19 պատվաստանյութեր արտադրողների հետ, որոնք խաթարում են պատվաստանյութերի հասանելիությունն աշխարհի բոլոր մարդկանց համար:

Գուտերեշն ասել է, որ «պատվաստումների գլոբալ արշավը մեր ժամանակների ամենամեծ բարոյական փորձությունն է»: «Ցածր եկամուտ ունեցող երկրներ դեռ ոչ մի դեղաչափ չեն ստացել», ինչն անհրաժեշտ է գլոբալ տնտեսության վերագործարկման եւ աշխարհին հասարակության մեկուսացումից վիրուսի մեկուսացմանն անցման գործում» օգնելու համար»,- ասել է նա:

Գուտերեշը կրկնել է իր կոչը, որպեսզի COVID-19-ի դեմ պատվաստանյութերը որպես «համաշխարհային հանրային բարիք» դիտարկվեն: «Աշխարհը պետք է համախմբվի՝ բոլորի համար բավարար քանակությամբ պատվաստանյութ արտադրելու եւ տարածելու համար, ինչն արտադրական կարողությունների առնվազն կրկնապատկում է նշանակում ամբողջ աշխարհում,- ասել է նա:- Այս ջանքերը պետք է հիմա սկսվեն»: