E.coli աղիքային ցուպիկի հերթական զոհը Գերմանիայում դարձել է երկամյա մի երեխա:
Ինչպես հայտնում է գերմանական Die Welt պարբերականը, դա վարակից երեխայի մահվան առաջին դեպքն է:
Լրագրողների տվյալներով, մահացել է Ցելլե քաղաքում ապրող երեխան, ով մահացել է երիկամային անբավարարությունից: Փոքրիկի հայրն ու 10-ամյա եղբայրը նույնպես բուժվում են տեղական հիվանդանոցում սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Վարակման արդյունքում վերջին շաբաթներին ավելի քան երեք հազար մարդ է հիվանդացել, հիմնականում Գերմանիայում:
Հիվանդացության առաջին դեպքերը գրանցվել են մայիսի 2-ին:




























