Կահույքի չինական արտադրողը հայտնվեց թերթերի էջերին այն բանից հետո, երբ սկսել է Դոնալդ Թրամփի՝ Բուդդայի ոճով պատրաստված արձանիկներ վաճառել համացանցում:

Taobao կայքում գնորդներն ԱՄՆ 45-րդ նախագահի 6 դյույմանոց արձանիկը  կարող են պատվիրել 999 չինական յուանով (150 դոլար): Արձանիկը պատկերում է ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին, ով լոտոսի դիրքում խորհում է փակ աչքերով: Քանդակը, որը կարող է պատրաստվել ճենապակուց կամ խեժից, Taobao-ում նշված է որպես «Ամենագետ Բուդդա. Թրամփը՝ Հին Հնդկաստանից»:

Խաղալիքն ուղեկցվում է «Կրկին հզոր դարձրեք ձեր ընկերությունը» արտահայտությամբ՝ հղում Թրամփի հայտնի «Կրկին հզոր դարձնենք Ամերիկան ​» կարգախոսին: Արձանիկը հասանելի է երկու չափով. բուդդիստական վանականի հագուստով նախագահի ավելի մեծ՝ 18 դյույմանոց տարբերակը հասանելի է 3999 յուանով (615 դոլար):

Ընկերությունն արդեն 36 արձանիկ է վաճառել, այդ թվում՝ երկու մեծ: Global Times-ը գրում է, որ հաճախորդների մեծ մասն արձանիկը զվարճանքի համար է գնում: