Ամերիկացին ավելի քան 200 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջ սպանության փորձի եւ երկու աուտիստ որդիների սպանության համար, հայտնում է NYP-ն:
Ալի Էլմեզայենը, ով ֆինանսական խնդիրների էր բախվել, 2012-ի հուլիսից մինչեւ 2013-ի մարտն ընկած ժամանակահատվածում շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար էր ստացել ութ տարբեր ապահովագրական ընկերություններից իր ընտանիքի անդամների մահվան կապակցությամբ:
2015-ի ապրիլին Էլմեզայենն իր կնոջն ու երեխաներին տարել էր Լոս Անջելեսի Սան Պեդրո նավամատույց եւ խորտակել էր ավտոմեքենան: Նրա նախկին կնոջը փրկել էր մի ձկնորս: Երկու որդիները, ամրագոտիներով կապված, մահացել էին:
Ավելի ուշ Էլմեզայենը 260 000 ԱՄՆ դոլարի ապահովագրական պոլիս էր ստացել: Արդարադատության դեպարտամենտի տվյալներով՝ նա վճարման մի մասն օգտագործել էր Եգիպտոսում նավակ եւ գույք գնելու համար:
ԱՄՆ շրջանային դատավոր Ջոն Ֆ. Ուոլթերն Էլմեզայենին «հմուտ ստախոս» եւ «ագահ ու դաժան մարդասպան» է անվանել:





























