Թուրքիայում հին «մարմարե» քաղաքի տարածքում պեղումների ժամանակ հնագետները հին օրացույց են հայտնաբերել, որը տեղի բնակիչը նկարել է հենց շենքի պատին: Հարեւան շենքերի վրա հայտնաբերվել է ապրանքների եւ գների ցուցակ, որոնք շրջանառության մեջ էին Հին Հռոմում, փոխանցում է Planet- today-ը:
Գրառումը կատարվել է անմիջապես շենքի պատի վրա, որտեղ նիստեր են անցկացրել քաղաքային խորհրդի անդամները: Թվագրումը ցույց է տալիս, որ այն շուրջ 2 հազար տարեկան է: Հունարեն օրացույցը պարունակում է 1505 թվականի 12 ամնիսների օրերը՝ ըստ թվականության, որն այդ պահին ընդունված էր: Եթե մենք մինչեւ հիմա դրան հետեւեինք, ապա հիմա պետք է ապրեինք 3500 թվականին:
Հարեւան շենքերի պատերին հայտնաբերվել են լատիներենով բազմաթիվ գրառումներ, որոնք բացահայտում են, թե մոտ 17 հարյուրամյակ առաջ քաղաքում կոնկրետ ինչ ապրանքներ են շրջանառվել եւ ինչ գներով:
Հաշվի առնելով այն, որ այնտեղ տեղեկություններ կան որոշ ապրանքների գների վերին սահմանի վերաբերյալ, կարելի է ենթադրել, որ հռոմեական կառավարությունը փորձել է վերահսկել ինֆլյացիան: Դրանից բացի, մասնագետները կարծում են, որ Հռոմում պետությունը պետական աջակցություն է ցուցաբերել տարբեր խմբերի ապրանքներ արտադրողներին: Քաղաքային շենքերի պատերին հայտնաբերված բոլոր գրառումների ընդհանուր մակերեսը կազմում է 23 քառակուսի մետր:





























