Շատ հասարակական վայրեր փակ են շների համար ոչ միայն անվտանգության, այլ նաեւ հիգիենայի նկատառումներից ելնելով: Սակայն գիտնականներն ապացուցել են, որ կենդանիների թաթերն ավելի մաքուր են, քան մարդու կոշիկները, փոխանցում Planet- today-ը:

Շատերը բժշկական նկատառումներով ստիպված են ծառայողական շներ օգտագործել: Սակայն, չնայած դրան, գրեթե բոլոր հասարակական վայրերն արգելում են չորսոտանի օգնականների մուտքը՝ զգուշանալով մաքրության համար:

Պարզելու համար, արդյոք կենդանիներն այդքան վտանգավոր են, մասնագետները հատուկ հետազոտություն են անցկացրել: Նրանք համեմատել են 25 շների թաթերից վերցված նմուշները նրանց տերերի կոշիկների նմուշների հետ եւ վերլուծել են դրանք կղանքի եւ լուծի բակտերիաների առկայության համար: Արդյունքում հետազոտությունը պարզել է, որ կենդանիների թաթերն ավելի մաքուր են, քան մարդկանց կոշիկները: Բացի այդ, շների թաթերի վրա փորլուծային մանրէներ չեն հայտնաբերվել, սակայն տերերից մեկի ներբանի վրա դրանք հայտնաբերվել են: Արդյունքում, գիտնականներին հաջողվել է հերքել այն կարծիքը, որ շները վնասում են հիգիենային: Սակայն այս փաստը, հավանաբար, էականորեն չի ազդի գոյություն ունեցող իրավիճակի վրա:

Բանն այն է, որ սովորաբար ծառայողական շների մուտքն արգելվում է անհրաժեշտ տեղեկատվության բացակայության պատճառով: Որպես կանոն, աշխատողները չգիտեն, թե ինչու են այդպիսի օգնականներն անհրաժեշտ կամ չգիտեն այն կանոնները, որոնք թույլ են տալիս կենդանիներին ազատ մուտք գործել տարածք: