Իսպանիայից հնագետներն աշխարհին են ներկայացրել երկարամյա պեղումների մասին հաշվետվություն. պեղումներն իրականացրել են Մուրսիայում, որտեղ 7 տարի առաջ հայտնաբերել են հարուստ դամբարանատեղին: Դրանում թաղված է եղել հայտնի կին, ընդ որում՝ թանկարժեք զարդերի քանակությունը մատնանշում է, որ կյանքի օրոք նա շատ ազդեցիկ էր Էլ Արգար թագավորությունում, հաղորդում է Planet –today-ը:

Հարուստ դամբարանատեղին հայտնաբերվել է 2014 թվականին, ամբողջ ընթացքում պատմաբանները մանրակրկիտ պեղումներ են իրականացրել այդտեղ: Հանգուցյալի դամբարանատեղին նախկինում եղել է պալատի ննջասենյակներից մեկը: Դամբարանի ներսում հայտնաբերվել են տղամարդու եւ կնոջ մնացորդներ, որոնք գտնվել են կերամիկական անոթի մեջ:

Կնոջ գլխին եղել է նրբագեղ արծաթյա թագ, իսկ դամբարանատեղիում իրերի մեծամասնությունը կանացի շքեղ զարդեր էին: Ուստի այդտեղ շատ հայտնի կին էր թաղված:

Գիտնականների կարծիքով՝ այդ զարդերն արվել են դեռեւս 2 դար առաջ եւ պատկանել Էլ Արգար թագավորության ծաղկունքի ժամանակաշրջանին:

Գիտնականները եզրակացրել են, որ կանայք շատ կարեւոր դեր են ունեցել թագավորությունում եւ, հնարավոր է, ներգրավված են եղել պետության կամ դրա առանձին քաղաքների կառավարման մեջ: