Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի մայրաքաղաք Երեւանի 2791-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Պետության ղեկավարն շրջել է քաղաքի կենտրոնով, ծանոթացել է տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների հետ, զրուցել է երեխաների հետ։ Երեկոյան նախագահը մասնակցել է Հանրապետության հրապարակում անցկացված խոշոր համերգին, որով էլ ավարտվել են տոնակատարությունները։
Նախօրեին վաղ առավոտից քաղաքի կենտրոնը փակ էր տրանսպորտի համար։ Տոնակատարությունները սկսվեցին քայլերթով, որը քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ քաղաքապետարանի շենքից Գրիգոր Լուսավորիչ, Ամիրյան փողոցներով ու Մաշտոցի պողոտայով շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ։ Էրեբունու ամրոցի մոտ տեղի ունեցավ Երեւանի հիմնադրման պատմությանը նվիրված թատերականացված ներկայացում։ Մաշտոցի պողոտան վերածվել էր մարզահրապարակի, ուր տեղի էին ունենում 2791 մետր տարածության վազքի մրցումներ։ Քաղաքի այգիներում համերգասրահներ էին կազմակերպվել բաց երկնքի տակ։




























