Ավագանու խորհուրդն այսօր՝ մարտի 16-ին, հաստատել է Երեւանի բյուջեի ձախողված կատարողականի մասին հաշվետվությունը:
Փաստաթղթի ընդունման համար կողմ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի խորհրդի 37 անդամ, 5-ը՝ դեմ, եւս երկուսը ձեռնպահ է մնացել: Դեմ են քվեարկել եւ ձեռնպահ են մնացել «Լույս» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները:
Երեւանի բյուջեի կատարողականը կազմել է 73,3 մլրդ դրամ (ավելի քան 150 մլն դոլար) նախատեսված 84,9 մլրդ դրամի փոխարեն: Բյուջեի եկամուտների կատարողականը կազմել է 86,4%: Բյուջեի ծախսերի չափը կազմել է 64,3 մլրդ դրամ, կատարողականը՝ 63,5%:
Նշենք, որ 2019-ին եկամուտները կազմել են 83,2 մլրդ դրամ (գրեթե 170 մլն դոլար), ծախսերը ՝ 91 մլրդ դրամ:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բյուջեի՝ ընդամենը 63,5% կատարողականի հետ կապված քաղաքապետին կոչ է արել հրաժարական տալ:




























