Անհրաժեշտ է խստորեն պատժել բանակի եւ երկրի անվտանգության հետ կապված կեղծ տեղեկություններ տարածող անձանց: Այս մասին Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի ​​խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության 2020 թվականի ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Նրա խոսքով՝ եթե մարդիկ տեսնեն, որ ինչ-որ մեկը քրեական պատասխանատվության է ենթարկվում իբր հայրենասիրական մղումներից դրդված սուտ եւ խուճապ տարածելու համար, նրանք կդադարեն դա անել:

Սարգսյանի կարծիքով՝ համացանցում տիրում է քաոս եւ խուճապ, ինչն անընդունելի է: Նա վստահ է, որ քաղաքացիներն իրենք պետք է դատապարտեն նրանց, ովքեր ապատեղեկացնում են հասարակությանը Զինված ուժերում անվտանգության եւ իրադրության հետ կապված հարցերում:

«Անհրաժեշտ է իրերն իրենց անուններով կոչել. նրանք հայրենիք չունեցող մարդիկ են»,- ամփոփեց պաշտպանության փոխնախարարը՝ աչքերը փակելով այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մինչ իշխանության գալը տարիներ շարունակ զբաղված էին Զինված ուժերի վարկաբեկմամբ՝ ամեն կերպ չափազանցնելով ցանկացած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները: