Մենք վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը. Եթե նախկինում մեր գնահատականներով ՀՀ-ում 2021-ին տնտեսական աճը պետք է լիներ 2 տոկոս, այժմ մեր գնահատականներով այն կկազմի 1,4 տոկոս: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով, սա հիմնականում պայմանավորված է 2020-ի 4-րդ եռամսյակի ընթացքում եւ այս տարվա առաջին եռամսյակում որոշակի ճյուղերում նկարագրված եւ արձանագրված թուլացումներով. «Մասնավորապես արդյունաբերության ճյուղում, ծառայությունների ճյուղում եւ գյուղատնտեսության ճյուղում կան որոշակի նվազումներ:




























