ԱՄՆ-ում վիրուսային վիդեոյի հերոսուհի դարձած Uber-ի վարորդի ուղղությամբ հազացող կինը մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

24-ամյա Արնա Կիմիայը մեղադրվում է կողոպուտի, հարձակման, առողջության եւ անվտանգության օրենքները խախտելու մեջ, հայտնել է ոստիկանությունը:

Կիմիայը եւ այլ երկու կանայք վիրուսային վիդեոյի հերոսուհիներ են դարձել այն բանից հետո, երբ սկսել են վիճել վարորդի հետ, երբ նա խնդրել է կանանցից մեկին դիմակ կրել:

Կիմիայը սկսել է բղավել. «Գրողի ծոցը գնա դիմակը», ապա հանել է այն եւ սկսել հազալ վարորդի ուղղությամբ: Կինը վարորդից խլել է հեռախոսն ու նրա դեմքից հանել KN95 դիմակը:

Դուրս գալով մեքենայից նրա ընկերուհին  պղպեղի աերոզոլ է փչել վարորդի ուղղությամբ: