ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու հարցը կորոշի 2022 թվականին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո:

Թրամփը հայտարարել է, որ մտադիր է իր հանրապետական ընկերներին օգնել 2022 թվականի ընտրություններում վերադարձնելու Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի վերահսկողությունը: «Ես կարծում եմ, որ մենք անչափ լավ հնարավորություններ ունենք վերադարձնելու Ներկայացուցիչների պալատում վերահսկողությունը,- ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում: - Մենք Սենատում (վերահսկողությունը) վերադարձնելու լավ հնարավորություն ունենք, եւ մենք որոշում կընդունենք դրանից հետո»:

Նրա խոսքով՝ իր համակիրները, կարծես, պատրաստ են իրեն կրկին աջակցել, եթե որոշի առաջադրվել: «Ըստ հարցումների դատելով՝ նրանք ցանկանում են, որ ես կրկին առաջադրվեմ, բայց մենք կտեսնենք»,- ասել է Թրամփը: