ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը երկիրը նրա կողմից ղեկավարելու սկզբի 3 մլրդ դոլարից ընթացիկ տարվա մարտի կեսին կրճատվել է մինչեւ 2,3 մլրդ դոլար, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Նշվում է, որ քաղաքական գործչի կարողությունը սկսել է կրճատվել դեռեւս անցյալ տարվա օգոստոսից, այս տարվա հունվարին այն հասել էր 2,45 մլրդ դոլարի եւ արդեն մարտի կեսին նվազել է մինչեւ 2,33 մլրդ դոլար:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախկին ղեկավարի կարողության շուրջ երեք քառորդը բաժին է ընկնում կոմերցիոն անշարժ գույքին: Չափազանց նվազել են աշտարակների գրասենյակների գները, որոնց սեփականատերը կամ համասեփականտերը Թրամփն է, քանի որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ավելի ու ավելի շատ մարդ է աշխատում տանից: Այսպես՝ բիզնեսմենի կոմերցիոն անշարժ գույքի արժեքը գրեթե հավասար է 1,7 մլրդ դոլար, 2016-2021 թվականներին այն ունեցել 26 տոկոսով գնանկում:
Դրանից բացի, Թրամփի սեփականությունն են կամ նրա կողմից են կառավարվում մի քանի հյուրանոցներ եւ հանգստավայրեր, նրա ընկերությունը կառավարում է նաեւ գոլֆի 19 դաշտեր:





























