Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության դեղամիջոցով: Այս մասին հայտնում է պետության ղեկավարի վարչակազմը:
Հաղորդվում է, որ Զուրաբիշվիլին պատվաստվել է իր ծննդյան օրը:
«Եթե մենք ուզում ենք դուրս գալ կորոնավիրուսի համավարակի պատճառած տնտեսական իրավիճակից, ապա պետք է օգտագործենք այս հնարավորությունը… բոլորին առողջություն եմ մաղթում, վստահ եմ, որ կհաղթահարենք այս մարտահրավերը»,- պատվաստումից հետո ասել է Զուրաբիշվիլին:
Մարտի 15-ին Վրաստանում մեկնարկել են պատվաստումները կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության դեղամիջոցով:
Վերջին տվյալներով՝ այս երկրում արդեն հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 276.436 դեպք, բուժվել է 269.384 մարդ, մահացել է 3.674 մարդ:





























