Աղբյուրը Թուրքական ռազմարդյունաբերական համալիրում «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում չի հաստատել ԶԼՄ-ների հաղորդումներն առնվազն 30 Bayraktar TB2 դրոնների՝ Ուկրաինային մատարարաման մասին, որոնք կարող են տեղակայվել Դոնբասում սահմանազատման գոտու տարածքում:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներում հաղորդումներ էին հայտնվել այն մասին, որ մարտի 14-ին Թուրքիայից Ուկրաինա առնվազն 30 Bayraktar TB2 դրոն է տեղափոխվել:

«Մենք այդպիսի տեղեկություն չունենք»,- ասել է գործակալության զրուցակիցն ի պատասխան խնդրանքին հաստատել անօդաչուների խմբաքանակի մատակարարումն Ուկրաինային:

2019-ի հունվարին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր Թուրքիայի հետ ուկրաինական բանակի համար Bayraktar TB2-ների գնման համաձայնագրի ստորագրման մասին: