ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իր հնդիկ գործընկեր Ռաջնաթ Սինգհի հետ այսօր քննարկել է երկու երկրների միջեւ պաշտպանական կապերի ընդլայնման եւ ամրապնդման հարցերը, հատկապես տեղեկությունների փոխանակման եւ թիկունքի ապահովման ոլորտներում, հայտնում է Reuters-ը: 

Օսթինը Նյու Դելի առաջին այցն է կատարել որպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան անդամ: Այցը կատարվել է երկրների դաշինքի ձեւավորման ջանքերի շրջանակում, որոնք ձգտում են հաղթահարել տարածաշրջանում Չինաստանի «համառամտությունը»: