Հայաստանի ոստիկանությունը որոշ մանրամասներ է ներկայացրել Աշտարակում 4-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգությունների գործով:

Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, գնդապետ Արմեն Վաթյանը, մայիսի 31-ին Աշտարակի ոստիկանություն է դիմել քաղաքացի Լուսինե Հ.-ն եւ հայտնել, որ իր անչափահաս դստեր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:

Կինը տվյալ արարքի մեջ մեղադրել է 54-ամյա Ռուբիկ Պ.-ին, ով ոչ պաշտոնական տվյալներով, նա երեխայի հայրն է: Հունիսի 1-ին հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (միչեւ 14 տարեկան անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կիրառելը): Առայժմ կասկածյալի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել եւ, ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, նրա մեղավորության մասին կարելի է խոսել միայն փորձաքննությունների ավարտից հետո: