Չինաստանն ու ԱՄՆ-ն կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ կլիմայական փոփոխությունների հարցերով, հաղորդում է Սինխուան՝ դրական գնահատելով բարձր մակարդակում երկու երկրների ներկայացուցիչների արտասովոր բուռն հանդիպումը:
Կողմերը նաեւ բանակցություններ կանցկացնեն դիվանագետների եւ հյուպատոսական ներկայացուցչությունների գործունեությունը թեթեւացնելու համար, ինչպս նաեւ ԶԼՄ-ներ լրագրողների հետ կապված հարցերի շուրջ փոխըմբռնման եւ փոխադարձ շահի ոգով, ասված է հաղորդագրության մեջ:
Անցած տարի, երբ Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները կտրուկ լարվել էին, երկու կողմերը դուրս էին հրավիրել լրագրողներին, իսկ ԱՄՆ-ն փակել էր հյուպատոսությունը Չինաստանի Հյուսթոնում, ինչը հրահրել էր Չինաստանին փակել Հյոպատոսությունն ԱՄՆ-ի Չենդում, հաղորդում է Reuters-ը:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Յան Չզեչիի գլխավորությամբ բանակցությունները բուռն են եղել եւ կարծես չեն գրանցել դիվանագիտական կտրուկ առաջընթաց:
Սակայն չինական պատվիրակությունը հայտարարել է, որ երկու կողմերը լիահույս են, որ բարձր մակարդակում այդպիսի ռազմավարական շփումները կշարունակվեն, հաղորդում է Սինխուան:
«Երկու կողմերը նաեւ պայմանավորվել են, որ նրանք կսատարեն երկխոսությունն ու հաղորդակցումը, կվարեն փոխշահավետ համագործակցություն, կխուսափեն թյուրիմացություններից, ինչպես նաեւ կոնֆլիկտներից եւ կոնֆրոնտացիայից ամերիկա-չինական հարաբերություննրի առողջ եւ կայուն զարգացման համար»:
Հանդիպումից հետո Յանն ասել է CGTN չինական հեռուստատեսությանը, որ քննարկումները կառուցողական էին եւ օգտակար, սակայն «իհարկե, տարաձայնություններ դեռեւս կան»:





























