Իսպանիայի իշխանությունները ՌԴ-ին են արտահանձնել Չուվաշիից ճանապարհների կառավարման վարչության տնօրենին, որը հայրենիքում դատապարտված էր ավելի քան 106 մլն ռուբլի հափշտակելու մեղադրանքով, ինչպես անեւ էկվադորցուն, որը Ռուսաստանում մեղադրվում է թմրանյութերի վաճառքի մեջ, կիրակի հայտնել են ՌԴ Գլխավոր դատախազությունից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«ՌԴ Գլխավոր դատախազության պահանջով Իսպանիայի թագավորության իրավասու մարմինները կարտահանձնեն Ռուսաստանին ՌԴ քաղաքացի Սերգեյ Գավրիլովին եւ Էկվադորի քաղաքացի Կորտես Կինոնես Ֆրանսիսկո Շավյեին»,-հայտարարել են դատախազությունից:

Գավրիլովը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, նշել են Գլխավոր դատախազությունից:

Բացի այդ, դատախազությունից նշել են, որ ներկայում դատարանում է քննվում եւս մեկ քրեական գործ Գավրիլովին առաջադրված մեղադրանքի շրջանակում, որտեղ խոսքը վերաբերում է շուրջ 4 միլիոն ռուբլու չափով վնասին:

2016 թվականի հունվարին Գլխավոր դատախազության կարգադրությամբ Գարիլովի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: 2019 թվականի մայիսին նա բերման էր ենթարվել Իսպանիայում:

Էկվադորի քաղաքացի Շավյեն մեղադրվում է հանցագործությունների մեջ, որոնք ենթադրում են թմրանյութերի առեւտուր, որը կազմակերպված է առանձնակի խոշոր չափերով:

Քննության վարկածով՝ 2018 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին այլ անձանց հետ համատեղ Էկվադորի Հանրապետությունից դեպի Սանկտ Պետերբուրգ ուղեւորվող Baltic Autumn նավով սահմանից տեղափոխել է 7 կգ կոկաին: Արդյունքում թմրանյութն իրացվել է Պետերբուրգի տարածքում:

Հանցագործությունն իրականացնելուց հետո նա փախուստի էր դիմել եւ նրա նկատմամբ հետախուզություն էր հայտարարվել: 2020 թվականի հունիսին էկվադորցին բերման էր ենթարկվել Իսպանիայում: Նա կտեղափոխվի Մոսկվա: