Այն ժամանակվանից, երբ ինտերնետի հասանելիությամբ սմարթֆոնները հաստատվել են մեր կյանքում, շատերն ամեն օրը սկսում են լրահոսներ կարդալով: Սակայն որոշ ժամանակ անց, հավանաբար, նկատել ենք, որ այս սովորությունը բերում է նրան, որ մենք ինքնաբերաբար պարզապես պտտում ենք վերնագրերի անվերջ ցուցակները՝ աղետների, պատահարների, սկանդալների եւ այլ տհաճ բաներիի մասին լուրերով, որոնցով լրագրողները սիրում են մեզ հագեցնել: Սակայն դրական նորությունների ավելցուկը նույնպես կարող է հանգեցնել բացասական արդյունքների: Med-heal.ru պորտալը առաջարկում է խորհուրդներ, թե ինչպես լուծել այս խնդիրը:

Իհարկե, նույնիսկ ընդհանրապես նորություններ չկարդալու դեպքում, միեւնույն է, մենք կիմանանք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում աշխարհում եւ անհանգստացնում է միլիոնավոր մարդկանց: Ի վերջո, մենք ապրում ենք հասարակության մեջ՝ լսում ենք խոսակցություններ, տեսնում ենք գովազդներ քաղաքի էկրաններին, շփվում ենք ընկերների հետ, ովքեր կարող են ամենեւին չկիսել մեր «հակալրատվական ճգնավորությունը»:

Բայց բացասական նորությունների առատությունը կարող է հանգեցնել դեպրեսիայի, տագնապի, հոգնածության եւ ամենավատը՝ անտարբերության: Հոգեբանների տեսանկյունից ամենավտանգավոր ախտանիշներից մեկը հույզերի բացակայությունն է՝ ի պատասխան ողբերգությունների մասին հաղորդումների: Դա կարող է հանգեցնել անքնության ու գիշերային մղձավանջների:

Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել ինտերնետում աննպատակ սերֆինգի ժամանակը: Դա թույլ կտա նյարդային համակարգին հանգստանալ տեղեկատվության հոսքից, որը լարված կերպով ստանում ենք համացանցից: Բնության մեջ ժամանակ անցկացնելը, զբոսնելը, հոբբիով զբաղվելը՝ այս ամենը միասին կնվազեցնի անհանգստության մակարդակը եւ կկանխի դեպրեսիան: Եւ ընտրողաբար կարդացեք նորությունները՝ հնարավորինս հավասարակշռելով լավն ու վատը: Սա թույլ կտա ձեզ պահպանել ձեր աշխարհընկալման համարժեքությունը: