Կորոնավիրուսային վարակը Եվրոպայում առաջիկա չորս շաբաթների ընթացքում  կշարունակի տարածվել: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ եվրոպական երկրների մեծ մասում վարակի տարածումն աճում է, ինչի պատճառով աճում է վարակման եւ մահվան դեպքերի թիվը:

Կլյուգեն նշել է, որ կորոնավիրուսի տարածումը կարող է դանդաղել, եթե բնակչության պատվաստումն արագացված տեմպերով ընթանա, ինչպես նաեւ եթե մարդիկ չմոռանան պաշտպանիչ դիմակների մասին:

Ներկայումս Եվրոպայում արդեն պայքարում են COVID-19-ի երրորդ ալիքի դեմ: Կլյուգեն կարծում է, որ միայն պատվաստումը կարող է փրկել գարնանային ալիքից: Նա վկայակոչել է Իսրայելից ստացված տվյալները:

«Մենք տեսնում ենք, որ երբ բնակչության 60 տոկոսը պատվաստված է, բոլոր ցուցանիշները (Իսրայելում) սկսում են բարելավվել. ավելի քիչ վարակման դեպքերի, հոսպիտալացում եւ ավելի քիչ մահեր»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ նույն արդյունքները գրանցվել են նաև Մեծ Բրիտանիայում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անցած օրվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 455 հազար դեմ, 7.2 հազար հիվանդ մահացել է: Աշխարհում վարակվել է ընդհանուր 122.99 միլիոն մարդ, մահացել է 2.71 միլիոն մարդ: