ԵՄ-ն պետք է Թուրքիայի հետ հարաբերությունների երկակի մոտեցման «հուսալի իրականացում» ապահովի` ելնելով տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի հետ ավելի խորը առեւտրային կապերի հեռանկարից: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հայտնում է Reuters-ը:
Միցոտակիսը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ քննարկել է Թուրքիայի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը: «Մենք պայմանավորվեցինք նախագահի (Կիպրոսի) հետ, որ Եվրախորհրդի վաղվա նիստում մեր երկրները, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ ԵՄ-ն պետք է պնդեն երկակի մոտեցման հուսալի իրականացման վրա»,- 1821 թվականին Օսմանյան կայսրությունից Հունաստանի անկախացման 200-ամյակի տոնակատարության կուլիսներում Անաստասիադիսի հետ հանդիպումից հետո ասել է Միցոտակիսը:
Անաստասիադեսը հայտարարել է, որ գագաթաժողովում ցանկացած որոշում կամ հայտարարություն «պետք է լիովին համապատասխանի Եվրահանձնաժողովի եւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի զեկույցին»:
ԵՄ առաջնորդները հավաքվում են այս շաբաթ կայանալիք գագաթաժողովում, որպեսզի քննարկեն Անկարայի հետ տնտեսական կապերի սերտացման առաջարկը եւ պատժամիջոցները, եթե Թուրքիան դեմ գնա ԵՄ շահերին:





























