Վիեննայի, Բուրգենլանդի եւ Ստորին Ավստրիայի դաշնային հողերում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով ապրիլի 1-ից 6-ն ուժի մեջ կմտնի նոր խիստ կարանտինը, չորեքշաբթի հայտնել է Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս կարճ ժամանակահատվածում (ապրիլի 1-ից ապրիլի 6-ը) մենք ցանկանում ենք, նախ, փակել սպասարկման ոլորտի ձեռնարկությունները, որտեղ շփում է ենթադրվում հաճախորդի մարմնի հետ, եւ երկրորդ՝ փակել առեւտուրը, անհրաժեշտներից բացի՝ դեղատներ եւ մթերային խանութներ, իսկ երրորդը՝ արդեն գիտեք, երրորդ, այս ընթացքում հարկավոր կլինի FFP2 տեսակի դիմակ կրել դրսում, որտեղ շատ մարդիկ կան: Չորրորդ, մենք մտադիր ենք ուժեղացնել վերահսկողությունը ռիսկային շրջաններից մերձքաղաքային ուղեւորների նկատմամբ, օրինակ՝ Չեխիայից, Հունգարիայից, այսինքն ՝ նրանք պետք է շաբաթական ոչ թե մեկ, այլ երկու թեստ հանձնեն, ինչպես նաեւ ուժեղացնեն սահմանների վերահսկողությունը»,- հայտարարել է Անշոբերը մամուլի ասուլիսին:

Ավելի վաղ Ավստրիայի կառավարությունը որոշում էր կայացրել մեղմացնել եւ խստացնել սահմանափակող միջոցները կորոնավիրուսի պատճառով՝ ելնելով կոնկրետ շրջանում տիրող իրավիճակից: Այս պահին իրավիճակն ամենավատն է Ավստրիայի արեւելյան մասում, պատճառը բրիտանական մուտացիայի տարածումն է, որի պատճառով իրավիճակը հիվանդանոցներում, հատկապես՝ վերակենդանացման բաժանմունքներում, մոտ է կրիտիկականին: