Volkswagen-ը ԱՄՆ-ից ավելի քան 150 000 Audi ավտոմեքենա է հետ է կանչել՝ այն մտավախությամբ, որ իրենց ուղեւորային անվտանգության բարձիկները կարող են չաշխատել, ասվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային վարչություն ներկայացված հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը:

Հավանաբար հետկանչը կառնչվի 2015-2020 թվականներին կառուցված 153 152 Audi A3 ավտոմեքենաների, ներառյալ Sedan, Etron եւ Cabriolet մոդելները, ինչպես նաեւ որոշ S3 սեդաններ:

Համակարգը, որը որոշում է, թե զբաղված է արդյոք ուղեւորի տեղը, կարող է խափանվել եւ անջատել անվտանգության բարձիկը, նույնիսկ եթե մարդ է նստած, նշվում է փաստաթղթում:

Volkswagen-ն այս ավտոմեքենաների տերերին մինչեւ մայիսի 21-ը նամակ կուղարկի եւ լուծումը գտնելուն պես նորից կապ կհաստատի նրանց հետ: