Եվրոպական միության երկրներն այսօր՝ մարտի 28-ին, անցել են ամառային ժամանակի՝ ժամացույցի սլաքը տեղափոխելով մեկ ժամ շուտ, հաղորդում է DW-ը:
Ըստ ամենայնի՝ դա վերջին անցումն է այդ թեմայի շուրջ բուռն վեճերից հետո: 2019 թվականի մարտին Եվրահանձնաժողովը հաստատել է ամառային եւ ձմեռային ժամանակներին անցումը:
1996 թվականից Եվրամիությունում գործում է ձմեռային եւ ամառային ժամանակին անցնելու միասնական կանոն: Սակայն առանձին եվրոպական երկրների սկսել են անցնել ամառային ժամանակի շատ ավելի վաղ, քան ԵՄ-ն ընդհանուր առմամբ: ԳԴՀ-ում էլեկտրաէներգիան խնայելու նպատակով ժամացույցի սլաքները սկսել են փոխել 1980 թվականից:





























