Շաբաթ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ ստացել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխան. նրա մոտ նկատվում են վարակի թեթեւ ախտանշաններ, հաղորդում է Reuters-ը:

Գուայդոն գրել է թվիթերյան իր միկրոբլոգում, որ մեկուսացվել է, եւ մտահոգություն հայտնել երկրում վարակվածների թվի կապակցությամբ:

«Ես ցանկանում եմ իմ համերաշխությունը հայտնել հազարավոր վենեսուելացիներին, որոնք տառապում են համավարակի ժամանակ: Այսօր մենք բոլորս ունենք բարեկամներ կամ ծանոթներ, որոնք հիվանդ են COVID-19-ով»,-գրել է նա:

Համաձայն Վենեսուելայի պաշտոնական տվյալների՝ շաբաթ օրվա դրությամբ երկրում գրանցվել է վարակվելու 155 663 եւ մահվան ելքով 15555 դեպք: