Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի անչափահասների գործերով դատարանում հանրապետական դատախազ Ալի Դեմիրը հայտարարել է, թե ինչ պատիժ է պահանջում մարդասպանի համար։

Հանրապետական դատախազը պատիժը պահանջելուց հիմնվել է «կանխամտածված սպանություն» եւ «անօրինական զենք կրել» հոդվածների վրա եւ դատարանին առաջարկել Օգյուն Սամասթի համար 19-27 տարի պատժաժամկետ։ Դատախազը մեղմ պատժաժամկետ պահանջելը հիմնավորել է նրանով, որ Սամասթի տարիքը 18-ից ցածր է եղել։

Նշենք, որ Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝  նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել է, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել։