Մասաչուսեթսի Վուսթեր քաղաքի հայազգի բնակչին անմեղ են ճանաչել կատարած հանցագործության մեջ` հոգեկան հիվանդության պատճառով:

The Sun Chronicle-ի փոխանցմամբ, դատարանը վճռել է, որ 24-ամյա Կարեն Կոթողյանը տառապել է փսոխոպատիկ դրվագով, երբ 2010թ. հունիսի 12-ին թիվ 44 մայրուղու վրա փորձել է առեւանգել մի կնոջ պատկանող մեքենան, ապա խոշոր վթարային իրավիճակ է ստեղծել` բախվել միանգամից չորս մեքենաների:

Հոգեբուժական հանձնաժողովը եկել է եզրակացության, որ Կոթողյանը չպետք է պատասխանատվության ենթարկվի իր դեմ առաջադրված գրեթե երկու տասնյակ մեղադրանքներով: Ֆոլլ-Ռիվերի դատարանի դատավոր Ռոբերտ Քեյնը հոգեբույժի խորհրդով որոշում է կայացրել Կոթողյանին հոգեբուժարան չուղարկել, այլ նրան տնային կալանքի ենթարկել` էլեկտրոնային ապարանջանի միջոցով: Նա իրավունք ունի լքել տունը միայն բժշկին այցելելու նպատակով: