Աշնանը Թբիլիսիում վրացի եւ ադրբեջանցի աշակերտների միջեւ կանցկացվի միասնական առարկաների օլիմպիադա,հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարը Դիմիտրի Շաշկինը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում: Այցի շրջանակներում, նախարարը հանդիպել է Ադրբեջանի ԿԳ նախարար Միսար Մարդանովի հետ:
Ըստ գործակալության, կողմերը քննարկել են համագործակցության ապագա ծրագրերը, ինչպես նաեւ քննարկել են Ադրբեջանի եւ Վրաստանի կրթական համակարգում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
Հանդիպման ժամանակ, նրանք ծրագրել են նաեւ միասնական օլիմպիադա Ադրբեջանի եւ Վրաստանի աշակերտների միջեւ:




























