ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ուրբաթ երաշախվորել է Գլխավոր վեհաժողովին կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Պան Կի Մունին վերանշանակել նույն պաշտոնում: Այդ մասին բանաձեւն ընդունվել է միաձայն:

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը, ակնկալվում է, որ թեկնածությունը հավանության կարժանացնի հունիսի 21-ին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները պաշտոնապես ընտրվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 192 երկիր ներկայացնող Գլխավոր վեհաժողովին ուղղված երաշխավորագրով:  Փաստացի գլխավոր քարտուղարն ընտրվում է ԱԽ հինգ մշտական անդամների` Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից, որոնք վետոյի իրավունք ունեն:

Պան Կի Մունի ներկայիս լիազորությունների ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին: