Լիբիայի վարչապետ Բաղդադի ալ Մահմուդին հունիսի 17-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ պաշտոնական Տրիպոլին շփումներ ունի լիբիական խռովարարների կառավարության հետ:
Բենգազիում տեղակայված Լիբիայի ազգային անցումային խորհուրդը, սակայն, Տրիպոլիի հետ շփումների առկայությունը բացառում է, գրում է Lenta.ru-ն:
Ալ Մահմուդիի խոսքով` պաշտոնական իշխանությունները «պատրաստ են շփումների բոլոր ուղղություններով»: Նա հաղորդել է, որ ապստամբների եւ Քադաֆիի ռեժիմի ներկայացուցիչների միջեւ բանակցությունները տեղի են ունեցել Եգիպտոսում, Ֆրանսիայում, Նորվեգիայում եւ Թունիսում:
Հունաստանում ռուսաստանցի 40 զբոսաշրջիկ է թունավորվել Մոտ քառասուն ռուսաստանցի զբոսաշրջիկներ տկարություն են զգացել հունական Հալկիդիկի թերակղզու Kriopigi Beach հյուրանոցում հանգստանալու ժամանակ: Տուժածների մեջ, ըստ հյուրանոցի տնօրինության, կան նաեւ երեխաներ: Ոչ ոք չի հոսպիտալացվել, անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվել է տեղում:
Բացի ռուսաստանցի զբոսաշրջիկներից, վատ ինքնազգացողությունից դժգոհել են Բելառուսից եւ Գրեմանիայից ժամանած զբոսաշրջիկները, գրում է Utro.ru-ն:
Ապահովագրական բժշկության ներկայացուցիչներն արդեն հայտնել են նախնական ախտորոշման մասին` գաստրոէնդերիտ: Այն առաջացել է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակի միջոցով: Վերջնական ախտրոշումը նախատեսում են հրապարկել հունիսի 18–19-ին:
«Ներկայումս իրավիճակը կայունացել է եւ բարելավման միտում է նկատվում», - փոխանցում է «Ռոստուրիզմը»:




























